Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ ԵՄ-ում նախագահությունից

17:50, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ ԵՄ-ում նախագահությունից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կհրաժարվեն 2017թ. Եվրոմիության խորհրդում նախագահությունից: Այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության նախագահի մամուլի խոսնակ Լիզի Լուդոնը, հաղորդում է Reuters-ը:
     «Վարչապետը կարծում է, որ Միացյալ Թագավորությունը պետք է հրաժարվի 2017թ. երկրորդ կեսին Եվրոմիության խորհրդում նախագահությունից: Նա նշում է նաև, որ իրնք պետք է կենտրոնանան ԵՄ-ից դուրս գալու բանակցությունների վրա»,- հայտարարել է Լուդոնը:
     Գործակալությունը հաղորդում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը խոստացել է աջակցել Լոնդոնին ԵՄ-ից դուրս գալու հարցում:
     ԵՄ խորհրդում նախագահող երկիրը փոխվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ համաձայն ավելի վաղ հաստատված ընթացակարգկի: Տվյալ երկրի վարչապետը, որը պետք է գլխավորի խորհուրդը, դառնում է դրա նախագահը:
     Մեծ Բրիտանիայի հերթը 2017 թվականի երկրորդ կեսին էր:

3793 | 0
Facebook