Կիևում մեքենայի պայթյունից մահացու վիրավորում է ստացել անվանի լրագրող Պավել Շերեմետը, հայտնում է «Գազետան»:
Մեքենան պատկանել է «Ուկրաինսկայա պրավդա» թերթի սեփականատիրոջը` Ալյոնա Պրիտուլային, որը, մեքենայի ղեկին չի եղել: Հարուցվել է քրեական գործ «սպանություն» հոդվածով»: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն կարգադրել է պատժել այս հանցագործության հեղինակներին: