Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միայն 15 հարված գլխիս շրջանում եմ ստացել. երեկվա գազանությունն աննախադեպ էր». Դ. Սանասարյան

18:55, երեքշաբթի, 19 հուլիսի, 2016 թ.
«Միայն 15 հարված գլխիս շրջանում եմ ստացել. երեկվա գազանությունն աննախադեպ էր». Դ. Սանասարյան
     «Երկրորդ բերման ենթարկումն էր երեկ: Գլխիս հատվածին հարված եմ կերել, աչքերիցս կայծ ա թռել, հայհոյել եմ ոստիկանին ու չեմ փոշմանել դրա համար: Ոսկորներս ճզմելով ձեռնաշղթա էին հագցրել, միայն 15 անգամ բռունցքով հարված եմ ստացել գլխիս»,- Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Դավիթ Սանասարյանը: «Քարշ տալով հանեցին, քցեցին դուրս ու սկսում էին խփել գլխիս: Սրտիս աշխատանքն արագ էր, ճնշումս փոխվել էր, բերեցին, ջուր լցրեցին վրաս ու ծաղրում էին` դա արդեն ներքին զորքերի սպորտային դահլիճում էր: Առանձնակի դաժանություն ցուցաբերած ոստիկաններից մեկն ասում էր` իջացրեք, թող բոլորիդ բատինկեքը լպստի: Տենց բան չեղավ, իհարկե: Բայց ձեռնաշղթայված վիճակում թքել ա վրաս: Սա էսպես չենք թողնելու»,- շարունակեց ակտիվիստը:
    
     Հիշեցնենք`երեկվա հավաք-երթից մի խումբ անձինք էին բերման ենթարկվել:
4970 | 2
Facebook