Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր սերնդի BMW 5-Series-ը կներկայացնեն 2017թ. սկզբին

22:10, երեքշաբթի, 12 հուլիսի, 2016 թ.
Նոր սերնդի BMW 5-Series-ը կներկայացնեն 2017թ. սկզբին

BMW ընկերությունը պլանավորում է ներկայացնել նոր սերնդի 5-Series սեդանը 2017թ. սկզբին, Դեթրոյթում կայանալիք ավտոսրահում: Այդ մասին հաղորդում է Autonews-ը` հղում անելով BMW Blog-ին: Ավելի վաղ պլանավորվում էր, որ մեքենայի շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Փարիզի մոթոր-շոուի ժամանակ: Սակայն BMW 5-Series նոր սեդանի փոխարեն գերմանական բրենդը Փարիզում կներկայացնի նոր X2-ը:
     Նոր BMW 5-Series –ը կկառուցեն 35up մոդուլային հարթակի վրա: Ըստ նախնական տվյալների` մոդելն իր նախորդից մոտ 100 կգ-ով թեթև կլինի: Ավտոմեքենայի քաշը կկազմի մոտ 1 500 կգ: Մեքենայի չափերը կմնան նույնը:
     Հստակ տեղեկատվություն շարժիչային շարքի մասին դեռևս չկա, բայց, ամենայն հավանականությամբ, այն կընդգրկի չորս-, վեց- և ութ գլանանոց տուրբո փքմամբ ագրեգատներ: Պլանավորվում է նաև հիբրիդային տարբերակի թողարկումը:
     Ավելի ուշ կհայտնվի նաև 5-Series GT տարբերակը: Այն արդեն թեստավորում են Մյունխենում:

15526 | 0
Facebook