Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի Պապն ուղևորվեց Գյումրի

10:45, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապն ուղևորվեց Գյումրի

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը քիչ առաջ օդանավով ուղևորվել է Գյումրի:
     Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետն` Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթակցությամբ Լատինական ծեսով կմատուցի Սուրբ Պատարագ: Դրանից հետո Հռոմի Պապը կուղևորվի Հայ կաթողիկե «Տիրամայր Հայաստան» եկեղեցու Պողոսյան կրթական կենտրոն: Այստեղ Հռոմի Պապը կճաշի, կհանգստանա հատուկ իր համար պատրաստված սենյակում: Կրթական կենտրոնի աշխատակիցները նվեր են պատրաստել Հռոմի Պապի համար՝ երկու անտուն որբերի բրոնզե արձանիկ: Երեկոյան Հռոմի Պապը Երևանում Էկումենիկ արարողություն կանցկացնի և աղոթք կբարձրացնի հանուն խաղաղության:

3351 | 0
Facebook