Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթն էժանանում է ներդրողների կողմից եկամուտները ֆիքսելու ֆոնին

11:05, երեքշաբթի, 21 հունիսի, 2016 թ.
Նավթն էժանանում է ներդրողների կողմից եկամուտները ֆիքսելու ֆոնին

Երեքշաբթի նավթի արժեքը նվազում է, քանի որ ներդրողները որոշել են ֆիքսել նախորդ ռալլիի ժամանակ ստացած շահույթը, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.47 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 50.41 դոլարի: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն էլ նվազել է 0.38 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 49.77 դոլարի:

Ներդրողները առաջվա պես սպասում են հունիսի 23-ին ծրագրված հանրաքվեին արդյունքներին՝ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության ճակատագրի վերաբերյալ: ԵՄ ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարությունները ու բրիտանական պատգամավոր Ջո Քոքսի սպանությունը նվազեցրել են Brexit–ի հավանականությունը, ու հիմա ներդրողները նորից սկսել են ուշադրություն դարձնել ռիսկային ակտիվներին: Ըստ երկրում անցկացված վերջին երեք հարցումների՝ԵՄ անդամակցությունը պահպանելու կողմնակիցների թիվը նկատելիորեն ավելացել է: Դա հանգեցրել է նաև նավթի գնի աճին:

Մինչ Brexit –ի կապակցությամբ մտավախությունները երկրորդ պլան են մղվել, սև նավթի արդյունահանման հարցերն են նորից հայտվել ուշադրության կենտրոնում: Սաուդյան Արաբիայից նավթի արդյունահանումը ապրիլին նվազել էր, չնայած արտադրության բարձր մակարդակին, ինչը վկայում է, որ երկիրը պայքարում է ԱՄՆ-ի դեմ՝ շուկայում իր բաժնի համար: ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունահանողները, սակայն, ավելացնում են արտադրությունը, այդ մասին են վկայում երկրում հորատման սարքավորումների քանակի ավելացման մասին տվյալները

4745 | 0
Facebook