Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սևիլիա»-ի պաշտպանը որակազրկվել է՝ մրցավարին հոմոֆոբ վիրավորանք հասցնելու համար

17:10, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
«Սևիլիա»-ի պաշտպանը որակազրկվել է՝ մրցավարին հոմոֆոբ վիրավորանք հասցնելու համար

Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է 4 խաղով որակազրկել «Սևիլիա»-ի պաշտպան Դանիել Կարիսային՝ Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպման ընթացքում մրցավարին վիրավորելու համար։ Լրացուցիչ ժամանակի ավարտին պորտուգալացի կիսապաշտպանը դեղին քարտի է արժանացել՝ վտանգավոր խաղի համար։ Զայրանալով մրցավարի որոշումից՝ նա մրցավարին հոմոֆոբ վիրավորանք է հասցրել։ Մրցավարն անհապաղ ևս մեկ դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին՝ հեռացնելով խաղադաշտից։

5445 | 0
Facebook