Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մինչև մայիսի 28-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ

17:50, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Մինչև մայիսի 28-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության տակ

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքը գտնվում է ուժեղ ցիկլոնի ազդեցության գոտում: «Սև ծովից մեր երկրի տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, որը կգործի մինչև մայիսի 28-ը ներառյալ: Ցիկլոնի ազդեցության հետևանքով գրեթե բոլոր մարզերում կլինեն անձրևներ, որոնք կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնացմամբ. առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ»,- հայտնել է Սուրենյանը:

Չնայած անկայուն եղանակին՝ օդի ջերմաստիճանի էական անկումներ չեն կանխատեսվում: Առաջիկա 5 օրերին Երևանում գիշերը կանխատեսվում է +13...+15, ցերեկը +25…+29 աստիճան տաքություն, որը նորմայի սահմաններում է:
    
     Հիշեցնենք` այսօր Երևանում տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով փլվել են շենքերի տանիքներ, կոտրվեր ծառերի ճյուղեր: Ուժգին քամու պատճառով մի շարք շրջաններում կարճ ժամանակով խափանվել էր էլեկտրամատակարարումը:

4924 | 1
Facebook