Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շրջված գլխով ծնված տղան գտել է իր տեղն այս արևի տակ

22:10, ուրբաթ, 20 մայիսի, 2016 թ.
Շրջված գլխով ծնված տղան գտել է իր տեղն այս արևի տակ

Երբ Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում Կլաուդիո դե Օլիվեյրոն լույս աշխարհ է եկել, բժիշկները, տեսնելով նրա շրջված գլուխն ու ծանր ձևախեղման ենթարկված վերջույթները, մորը նախապատրաստել են վատթարագույնին՝ կարծելով, որ տղան 1 շաբաթ էլ չի ապրի: Սակայն արդեն 37 տարի է՝ Օլիվեյրոն իր կենսալի կյանքով ապացուցում է, որ նրանք սխալվել են: Նա ոչ միայն ապրում է, այլև գիրք է գրում իր շրջված կյանքի մասին:

Բրազիլացին տառապում է շատ հազվադեպ արթրոգրիպոզ հիվանդությամբ: Դա կմախքամկանային համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է վերջույթների ձևախեղմամբ և մկանների ու հոդերի թերզարգացմամբ:

Տարիների հետ Կլաուդիոն սովորել է միացնել ու անջատել հեռուստացույցն, օգտվել հեռախոսից, համակարգչից, յուրացնել տարբեր ծրագրեր և դառնալ հաշվապահ: Իր բոլոր գործողությունները նա անում է բերանով՝ ատամներով սեղմելով մատիտը: Այժմ նա անգամ ելույթ է ունենում հանրության առջև: «Ես տեսնում եմ աշխարհն այնպես, ինչպես մնացած մարդիկ: Ես այդպես եմ պատասխանում, երբ ինձ հարցնում են իմ շրջված գլխի մասին»:
     Աժմ Կլաուդիոն դարձել է իսկական հռետոր և նրան դասախոսությունների են հրավիրում աշխարհի տարբեր երկրներ:

15692 | 0
Facebook