Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պլաստիկ վիրահատությամբ սեռը փոխած առաջին տրանսսեքսուալը

00:05, չորեքշաբթի, 18 մայիսի, 2016 թ.
Պլաստիկ վիրահատությամբ սեռը փոխած առաջին տրանսսեքսուալը

Մայքլ Դիլլոնն աշխարհում առաջին տրանսսեքսուալն է, ով 1946թ. ֆալլոլապլաստիկ վիրահատություն է անցել։ Ֆալլոլապլաստիկան վիրահատական եղանակով արհեստական սեռական օրգանի ստեղծումն է կամ դրա փոփոխությունը։ Վիրահատությունը կատարել է բժիշկ Հարոլդ Գիլլիսն, ով մինչ այդ վիրավորված զինվորների սեռական օրգանների վերականգնումներ և նմանօրինակ այլ վիրահատություններ է կատարել։

Դիլլոնը վաղուց էր հասկացել, որ միայն ֆիզիոլոգիապես է կին, հոգեբանորեն նա իրեն միշտ տղամարդ է զգացել։ 1939թ. նա առաջին անգամ օգնության ակնկալիքով դիմել է բժիշկ Ջորջ Ֆոսսին, ով փորձել է տեստոստերոն արական հորմոնի կիրառությամբ դաշտանադադարի հասնել։ Բայց Դիլլոնին վերջնականապես օգնել է Հարոլդ Գիլլիսն, ով 1946-1949թթ. ընթացքում Դիլլոնի սեռը փոխելու ավելի քան 13 վիրահատություն է կատարել, այդ թվում նաև՝ կրկնակի մաստեկտոմիա` կրծքագեղձերի հեռացում։
     Վիրահատական միջամտությամբ Դիլլոնի սեռը փոխելու փաստը թաքցնելու նպատակով բժիշկ Գիլլիսը նրա մոտ սուր հիպոսպադիա (տղաների արտաքին սեռական օրգանների բնածին արատ) է ախտորոշել։

24612 | 1
Facebook