Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչո՞ւ են քաղցած ժամանակ որովայնում գրմռոցներ առաջանում

19:40, երեքշաբթի, 17 մայիսի, 2016 թ.
Ինչո՞ւ են քաղցած ժամանակ որովայնում գրմռոցներ առաջանում

Մարսողական համակարգն առավել ակտիվ է ուտելուց անմիջապես հետո։

Մեր ընդունած սնունդը համասեռ չէ. այն լինում է ջրիկ, չոր, հաճախ նաև` գազային արտազատուկներով։ Սննդի տարրասեռությունն էլ պատճառ է դառնում, որ մարսողական ուղիներով անցնելիս այն որոշ ձայներ հանի։
     Բայց քաղցած ժամանակ մարսողական ուղիներում դարձյալ որոշ ձայներ են առաջանում։ Պատճառն այն է, որ քաղցած ժամանակ ստամոքսում գալարակծկումներ են առաջանում, ինչը շատ տհաճ երևույթ է։ Դատարկ ստամոքսի գալարակծկումներից առաջանում են բարձր գրմռոցներ, ինչն էլ լրացուցիչ ազդակ է մարդու համար, որպեսզի ժամանակին սնունդ ընդունի։ Հետաքրքիր է, որ որքան լիքն է ստամոքսն, այնքան ավելի խուլ են հնչում գալարակծկումներից առաջացած գրմռոցները։

14546 | 1
Facebook