Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող դղյակներն այս օրերին հանվել են վաճառքի

20:45, ուրբաթ, 13 մայիսի, 2016 թ.
Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող դղյակներն այս օրերին հանվել են վաճառքի
     Թե որքանով շոշափելի արդյունքներ կտա ՀՀ վարչապետի` կառավարության մայիսի 12-ի նիստում ունեցած խիստ ելույթը, վաղ է ասել, բայց որ պաշտոնյաների շրջանում իրարանցում է սկսվել, հաստատ է: Ասում են` նրանցից շատերն արդեն տեղեկացվել են, որ պետք է տեղեկանք ներկայացնեն, թե ինչ միջոցներով են կառուցել իրենց շքեղ առանձնատները: Ըստ լուրերի` դա է պատճառը, որ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող դղյակներն այս օրերին հանվել են վաճառքի: Դրանք գտնվում են Բաբայան փողոցում, հայտնի թաղամաս, որտեղ առանձնատուն ունի նաև Հովիկ Աբրահամյանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24252 | 16
Facebook