Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոչ մի օրենք ընտրակաշառքը չի կարող բացառել». Աղվան Վարդանյան

14:40, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
«Ոչ մի օրենք ընտրակաշառքը չի կարող բացառել». Աղվան Վարդանյան
     ԱԺ-ում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ ոչ մի օրենք ընտրակաշառքը չի կարող բացառել, այլ լուծումներ են պետք: «Կա հանրահայտ ճշմարտություն՝ լավ ընտրություններ կարելի է անցկացնել վատ օրենքով, և ամենալավ օրենքով էլ կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ»,- ասաց Վարդանյանը հավելելով, որ այստեղ այլ լուծում է անհրաժեշտ: Վերջինն առաջարկեց 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերին «ջենտլմենական համաձայնագիր» ստորագրել: «Ըստ այդ «ջենտլմենական համաձայնագրի» տարածքային թեկնածուներն ընտրակաշառք չեն բաժանելու, նաև վերահսկման մեխանիզմներ կսահմանվեն, հնրավորություն կընձեռվի երկրում արմատական փոփոխություններ կատարելու, նոր որակի իշխանություն ձևավորելու համար»,-ասաց Վարդանյանը:
4865 | 0
Facebook