Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էկվադորում զոհերի թիվը հատել է 500-ի սահմանը

12:45, չորեքշաբթի, 20 ապրիլի, 2016 թ.
Էկվադորում զոհերի թիվը հատել է 500-ի սահմանը

Էկվադորում ապրիլի 16-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել 500-ը, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Վերջին տվյալներով՝ ճանաչվել է 499 զոհի մարմին: Նրանց թվում կան Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Կանադայի քաղաքացիներ:

Տարերային աղետից լրջորեն վնասվել են Պեդերնալս, Պորտովյեխե, Մանթա քաղաքներն, իշխանությունները երկրաշարժի տված վնասը գնահատել են մոտ 3 միլիարդ դոլար, իսկ քաղաքների վերականգնման համար անհրաժեշտ կլինի երկրի ՀՆԱ-ի 2-3%-ը:

12546 | 1
Facebook