Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նյու Յորքում կառուցվել է մետրոյի ամենաթանկարժեք կայարանը՝ ահաբեկչության արդյունքում կործանված երկվորյակ երկնաքերերի հարևանությամբ

19:03, ուրբաթ, 04 մարտի, 2016 թ.
Նյու Յորքում կառուցվել է մետրոյի ամենաթանկարժեք կայարանը՝ ահաբեկչության արդյունքում կործանված երկվորյակ երկնաքերերի հարևանությամբ

Նյու Յորքում երեկ՝ մարտի 3-ին բացվել է մետրոյի նոր կայարան, որը դարձել է ամենաթանկարժեքն աշխարհում: Այն կառուցվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների արդյունքում կործանված՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ շենքերի հարևանությամբ:

Կայարանի շինարարական աշխատանքները տևել են 12 տարի:

Կառուցվել է հուշահամալիր, 2 նոր երկնաքերեր և աշխարհի ամենաթանկարժեք կայարանը: Ծախսվել է ավելի քան 4 միլիարդ դոլար:

Տրանսպորտային հանգույցն ամբողջ թափով կսկսի աշխատել մի քանի ամսից, կմիավորի մետրոյի 11 ուղիներ և երկաթուղային գիծ դեպի Նյու Ջերսի:

20367 | 0
Facebook