Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alphabet-ն ընդամենը մեկ օր կարողացավ պահել աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

16:08, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Alphabet-ն ընդամենը մեկ օր կարողացավ պահել աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը

Ինչպես արդեն հայտնել էինք, Alphabet Inc. հոլդինգը, որը հանդիսանում է Google ընկերության սեփականատեր, առաջ է անցել Apple-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Սակայն, CNBC-ի հաղորդմամբ՝ Alphabet-ն աշխարհի ամենաթանկ ընկերության իր կարգավիճակը կարողացավ պահել ընդամենը մեկ օր:

Աղբյուրը նշում է, որ այժմ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Alphabet-ի ակցիաները մեկ գիշերվա ընթացքում արժեզրկվել են մոտ 3%-ով, մինչդեռ Apple-ի ակցիաների գները գրեթե անփոփոխ են մնացել: Apple-ից և Alphabet-ից հետո աշխարհի ամենաթանկ ընկերությունների շարքը շարունակում են Microsoft-ը, Facebook-ը և Exxon Mobil-ը:

Նշվում է նաև, որ վերջին անգամ Google-ն աշխարհի ամենաթանկ ընկերությունների շարքում Apple-ից առաջ է անցել 2010թ., երբ երկու ընկերությունների արժողությունն էլ 200 միլիարդ դոլարից ցածր էր: Այդ ժամանակ Apple-ը դեռևս չէր թողարկել իր առաջին iPad-ը, իսկ շուկայում ընկերության ամենավերջին սմարթֆոնը 3GS-ն էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Google-ը դարձել էր «Alphabet» հոլդինգային ընկերության «դուստր» ընկերություն: Վերջինի հետ միասին` հոլդինգային ընկերության մաս են դարձել նաև YouTube-ը և Android օպերացիոն համակարգը:
11941 | 1
Facebook