Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդներում սկսել են աշխարհում առաջին «անօդաչու» ավտոբուսի փորձարկումները

02:11, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Նիդերլանդներում սկսել են աշխարհում առաջին «անօդաչու» ավտոբուսի փորձարկումները

Նիդերլանդներում սկսել են աշխարհում առաջին «անօդաչու» ավտոբուսի փորձարկումներն ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա: Նորույթը կրում է Wepod անվանումը: Տրանսպորտային միջոցի առավելագույն արագությունը 25կմ/ժ է: Ավտոբուսը կարող է տեղափոխել ոչ ավել քան վեց հոգի:
     Wepod-ը հագեցվում է էլեկտրաշարժիչով: Չի բացառվում, որ հաջող փորձարկումներից հետո այն երթևեկի համալսարանից մինչև քաղաքային կայարան մի քանի կանգառով:
     Անվտանգ նավիգացիայի համար ավտոբուսը հագեցած է տեսախցիկներով, ռադարով և լազերային տվիչներով: Ընթացքի ժամանակ ավտոբուսի մեջ վարորդ չի լինում:

7354 | 1
Facebook