Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Արշոն ռեփի միջոցով կբարձրացնի նաև քաղաքական հարցեր

15:25, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Արշոն ռեփի միջոցով կբարձրացնի նաև քաղաքական հարցեր

«Իմ երգերի հեղինակը ես եմ: Իմ կարծիքով, ռեփերը պետք է միայն իր միտքը կարդա, որ անկեղծ լինի»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեփեր Արշոն, ով ռեփով սկսել է զբաղվել 2011-ից: Նրա համոզմամբ` Հայաստանում արդեն ռեփը բավականին լավ մակարդակի վրա է գտնվում: «Համենայնդեպս ջահելությունը լսում է, սիրում ու ընդունում է»,- ասում է նա:

Առաջիկայում պատրաստվում է դուետ ներկայացնել երգիչ Նարեկ Բավեյանի հետ: «Մոտ կես տարուց նոր ալբոմ կթողարկեմ, և էլի մի շարք համագործակցություններ կլինեն, որոնց մասին կտեղեկացնեմ, երբ պատրաստ լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Արշոն, ով երեք նոր տեսահոլովակ կունենա մոտակա երկու ամսում:

«Ռեփի միջոցով արտահայտում եմ ամեն ինչ: Ես խոսում եմ այն մասին, ինչը մարդկանց կյանքից է ու փորձում եմ այնպես անել, որ ամեն մարդ թեկուզ որոշ չափով իմ երգի մեջ տեսնի իրեն»,- նշեց ռեփերը: Իր երգերից նա առանձնացնում է Միշոյի հետ դուետը, քանի որ այն եղել է իր հաջողությունների սկիզբը:

«Զինվորի մասին երգը ձայնագրվեցի, որովհետև ասելիքը կուտակվել էր, ու նկատում էի, որ մեր «վերևները» արժանի չափով չեն գնահատում»: Հարցին, թե երբևէ քաղաքական հարցեր կբարձրաձայնի՞ ռեփի միջոցով, թե՞ ոչ, Արշոն խոստովանեց. «Եթե ասելիքը կուտակվի ու անարդարությունը չափից շատ լինի, բնականաբար կբարձրաձայնեմ և դա կանեմ շատ հստակ ու հասցեագրված»:


    

8186 | 2
Facebook