Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենահին ծառը փոքրիկ եղևնի է

19:03, չորեքշաբթի, 30 դեկտեմբերի, 2015 թ.
Աշխարհի ամենահին ծառը փոքրիկ եղևնի է

Գիտությանը հայտնի ամենատարեց ծառը Շվեդիայում աճող Ծեր Տիկկո անունով եղևնին է: Ծառն այդպես անվանել է բացահայտող Լեյֆ Կուլմանն՝ իր սատկած շան անունով: Ումեոի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսոր Կուլմանը ծառը գտել է 2004-ին:

Ծառի արմատային համակարգի ռադիոածխածնային վերլուծությունն ապացուցել է, որ այն ավելի քան 9500 տարեկան է: Քամիների և ցածր ջերմաստիճանի պատճառով Ծեր Տիկկոյի հասակն այնքան էլ բարձր չէ, բայց նա շարունակում է կանգուն մնալ: «Սառցե դարաշրջանի ժամանակաշրջանում ծովի մակարդակը 120 մետրով ցածր է եղել, քան այսօր է: Անգլիայի և Նորվեգիայի միջև այժմ տարածված Հյուսիսային ծովի տեղում անտառ է եղել,- պատմել է պրոֆեսոր Կուլմանը,- երևում է Ծեր Տիկկոն այդ հնագույն անտառի մնացուկն է»:

16789 | 0
Facebook