Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի ամենատարեց թռչունը 37-րդ սերունդն է տվել

19:03, երկուշաբթի, 21 դեկտեմբերի, 2015 թ.
Աշխարհի ամենատարեց թռչունը 37-րդ սերունդն է տվել

Իմաստություն անունով էգ ձկնաքաղն արդեն որերորդ տարին անընդմեջ ճանաչվում է մոլորակի վրա ապրող ամենատարեց վայրի թռչունը: Սովորաբար ձկնաքաղներն ապրում են 10-30 տարի, և միայն եզակի առանձնյակների է հաջողվում հատել կես դարի սահմանը: Գիտնականներն ասում են, որ թեև տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ Իմաստությունից շատ ավելի տարեց թռչուններ են ապրում վայրի բնության մեջ, սակայն նա միակն է, որի նվազագույն տարիքը հայտնի է՝ ըստ նրա ոտքի օղակների: Այդ օղակներից ամենահինը թվագրված է 1956 թվականով, ուստի ձկնաքաղը նվազագույնը 64 տարեկան է: Այս տարի նա դարձյալ վերադարձել է Միդուեյ կղզի և ձու դրել, որը նրա կյանքի 37-րդ սերունդն է:

14317 | 0
Facebook