Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Վիննի Թուխ»-ի բոլոր հերոսները հոգեկան խանգարումներ ունեն. հոգեբաններ

19:05, չորեքշաբթի, 16 դեկտեմբերի, 2015 թ.
«Վիննի Թուխ»-ի բոլոր հերոսները հոգեկան խանգարումներ ունեն. հոգեբաններ

Կանադացի հոգեբանների մի խումբ վերլուծել է աշխարհում ամենահայտնի մանկական գրքերից մեկի հերոսների կերպարները և պարզել, որ ամեն ինչ այդքան էլ զվարճալի ու անմեղ չէ, ինչպես պատկերացնում են երեխաները: Մեծերի աշխարհում Վիննին, Վագրը, Պյատաչոկը և կախարդական անտառի այլ բնակիչները կհամարվեին հոգեկան շեղումներով տառապողներ:

Վագրը տառապում է ուշադրության պակասի և չափազանց ակտիվության վառ արտահայտված համախտանիշով: Նա չի կարող մեկ րոպե հանգիստ նստել` առանց շրջապատի ուշադրությանն արժանանալու:

Պյատաչոկը տառապում է պաթոլոգիական անհիմն վախով ու տագնապներով, համախտանիշը` տագնապային խանգարումներ: Այդ են վկայում նրա վախկոտ, նյարդային բնավորությունը, սարսուռը, սարսափելի աշխարհից թաքնվելու և մի ակյունում մեկուսանալու հակումները:

Ճագարը տիպիկ անանկաստ է, այսինքն` պաթոլոգիկ մանրախնդրությամբ տառապող մարդ: Նրա բնավորության գծերը` վախ կեղտոտվելուց, վախ գողերից, սրիկաներից, չափից դուրս կարգուկանոն, ճշտապահություն, պահանջկոտություն, խղճի խայթ:

Բուն տառապում է օբսեսիվ հարկադրական խանգարումով, նա արտաքուստ խաղաղ անհատականություն է, սակայն եզակի դեպքերում ունակ է ծայրահեղ վճռական քայլերի:

Իա-Իայի ախտորոշումը կարող է տալ նաև ոչ մասնագետը` նա տառապում է խրոնիկ դեպրեսիայով: Հյուծված տեսքը, դանդաղ խոսքը, մելանխոլիան և անխուսափելի վատատեսությունն ընկճախտի մեջ հայտնվածին բնորոշ երևույթներ են:

Վիննի-Թուխն, ըստ հոգեբանների՝ թմրամոլ է, որը ծանր կախվածություն ունի մեղրից: Մեղրը նրա գոյության կենտրոնն է և Թուխը լիարժեք երջանիկ է միայն դրա առկայության դեպքում: Իսկ երբ այն չկա, ապա Վիննին, ինչպես իսկական թմրամոլ, պատրաստ է գնալ ամեն քայլի, որպեսզի այն ձեռք բերի: Նրա ուղեղը միայն այդ ուղղությամբ է հնարամիտ, իսկ մնացած ոլորտներում նա տկարամիտ է, ուրիշ հետաքրքրասիրություններ գրեթե չունի:

32438 | 5
Facebook