ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նոր հայտարարությամբ է հանդես եկել` կապված Թուրքիայի կողմից ռուսական «Су-24» ինքնաթիռի կործանման հետ:
Նա նշել է, որ բոլոր դաշնակիցները պաշտպանում են Թուրքիայի` սեփական օդային տարածքը պաշտպանելու իրավունքը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գնահատական տալով Թուրքիայի քայլին` Սթոլթենբերգը հայտարարել էր, թե Թուրքիայի բողոքի նոտան արդարացված է: