Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ռմբակոծիչի խոցման հետ կապված:
Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի խոսքերն է փոխանցում «ՏԱՍՍ»-ը:
«ՆԱՏՕ-ն տեղեկություն է ստացել ոչ միայն Թուրքիայից, այլևս մյուս դաշնակիցներից: Հայտարարում ենք, որ մեր գնահատականներով Թուրքիայի բողոքի նոտան արդարացված է»:
Ավելի վաղ ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ռազմական կապերը դադարեցվելու են: