Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պարզվել է, թե ինչ ծագման զենք են կիրառել ահաբեկիչները Փարիզում

13:35, կիրակի, 29 նոյեմբերի, 2015 թ.
Պարզվել է, թե ինչ ծագման զենք են կիրառել ահաբեկիչները Փարիզում

Նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ կիրառված զենքի մի մասն արտադրված է եղել Հարավսլավիայում, 1980-ական թվականներին: Սերբական «Застава оружие» զենքի գործարանի ղեկավարությունը ոստիկանության հանձնարարականով նույնականացրել է 8 ինքնաձիգի սերիական համարները: Պարզվել է, որ այդ ինքնաձիգները ներգրավված են եղել զենքի այն խմբաքանակի մեջ, որ դեռևս կոմունիստական հասարակարգի ժամանակ տրամադրվել են Սլովենիայի, Բոսնիայի և Մակեդոնիայի զինապահեստներին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Ոչ մի կասկած չկա, որ դա մեր արտադրած զենքն է, մենք դրանց միակ արտադրողն էինք: Բայց 1990-ականներին ո՞վ կարող էր զավթել այդ զենքը…»,- գործակալությանն ասել է զենքի գործարանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Փարիզի ահաբեկչությանը զոհ էր գանցել 130 մարդ, ավելի քան 350 մարդ վիրավորվել էր: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն»-ը:

9914 | 0
Facebook