Ռուսաստանը 2016թ. հունվարի 1-ից, ինչպես հայտնեցինք, չեղյալ է համարում Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սրանք պարապ սպառնալիքներ չեն, ընդհակառակը, սրանք շատ ու շատ լուրջ սպառնալիքներ են, մենք սա ասում ենք ողջ պատասխանատվությամբ:
Նշենք, որ այժմ ռուսները կարող են առանց վիզայի Թուրքիայում մնալ 60, առավելագույնը՝ 90 օր: ՌԴ և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին, երբ թուրքական կողմը խոցեց ռուսական կործանիչը: