Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման և Էրդողանը քննարկել են ռուսական ռազմական օդանավի կործանումը

11:01, չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2015 թ.
Օբաման և Էրդողանը քննարկել են ռուսական ռազմական օդանավի կործանումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկել է Թուրքիայի կողմից ռուսական Սու24 կործանիչի խոցումը, որին ռուսական կողմը շատ բուռն է արձագանքել: Այս մասին գրում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ երկու նախագահները հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ անհրաժեշտ է մշակել գործողությունների հատուկ ծրագիր, որը թույլ կտա կողմերին հետագայում խուսափել նմանատիպ միջադեպերից:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական կործանիչները գործել են միմիայն սահմանված կանոններին համապատասխան, իսկ ռուսական կողմն անտեսել է իր նախազգուշացումները: ԱՄՆ նախագահն էլ իր հերթին նշել էր, որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում նաև` Թուրքիան, իրավունք ունի պաշտպնել սեփական սահմանները:
9255 | 0
Facebook