Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«ՍԱՍ»-ի Արտակն աշխատողներից պահանջում է 8-ական «Այո» բերել. «ՀԺ»

10:15, հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2015 թ.
«ՍԱՍ»-ի Արտակն աշխատողներից պահանջում է 8-ական «Այո» բերել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը, գործուն դեր է ունենալու հանրաքվեի կեղծման գործում:
     Մեզ ահազանգել են, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցների առաջ պայման է դրվել ութական «Այո» բերել հանրապետականների օգտին՝ ներկայացնել 8 ընտրողի անձնագրի պատճե: Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, հրահանգված է նույնպես ութական ընտրողի անձնագրի պատճե ներկայացնել: Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր՝ քվեարկության: Հակառակվողներին սպառնում են աշխատանքից ազատել»:

7308 | 2
Facebook