Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ին ենթարկվող բիզնես միջավայրի տնօրեններին հրահանգվել է աշխատողներից «Այո» կորզել

17:01, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2015 թ.
ՀՀԿ-ին ենթարկվող բիզնես միջավայրի տնօրեններին հրահանգվել է աշխատողներից «Այո» կորզել
     Հանրաքվեին ընդառաջ ՀՀԿ-ն սկսել է ձայներ հավաքագրելու գործընթացը: Ասում են՝ այս անգամ աչքի է ընկել Սամվել Ալեքսանյանը՝ թիրախում ունենալով իրեն պատկանող բիզնեսներում աշխատող մարդկանց: Ըստ լուրերի՝ պատգամավորն արդեն հանձնարարական է իջեցրել «Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրինությանն՝ անձնակազմից ձայներ հավաքելու հրահանգով: Ավելին, լուրեր կան, որ տնօրինությունը թղթեր է բաժանել վերջիններին՝ տվյալները գրանցելու համար:
     Խոսակցություններ կան, որ Սամվել Ալեքսանյանը շուտով «Այո» է պահանջելու նաև այն քաղաքացիներից, որոնց տարիներով անվճար լավաշ է բաժանում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
7237 | 5
Facebook