Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱՄՆ դեսպանատունը հավելյալ տեղեկատվություն է խնդրել ցուցարարների դեմ հարուցված քր. գործի վերաբացման մասին. «ՀԺ»

10:05, ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ դեսպանատունը հավելյալ տեղեկատվություն է խնդրել ցուցարարների դեմ հարուցված քր. գործի վերաբացման մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ կառավարությունից խնդրել է իրենց տրամադրել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի առթիվ ցուցարարների դեմ հարուցված քր. գործի վերաբացման մասին հավելյալ տեղեկատվություն։
     Այս մասին, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից և հավելել. «Մենք, օրինակ՝ ցանկանում ենք տեղեկանալ գործերի քննության մակարդակի և ծավալների մասին հավաստիանալու, որ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մեղադրանքները քննվում են ցուցարարների գործերի հետ նույն խորությամբ։ Մենք ակնկալում ենք ոստիկանության և ցուցարարների գործերի բաց, թափանցիկ և արհեստավարժ քննություն ոստիկանության և պատկան մարմինների կողմից։ Ակնկալում ենք նաև, որ ցուցարարների գործերի քննությունն իրականացվի ցուցարարների իրավունքների գիտակցմամբ, մասնավորապես հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների, մտահոգությունները հրապարակավ արտահայտելու և հանրային անվտանգության հարցերը»։
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:

6817 | 1
Facebook