Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում». «Հայկական ժամանակ»

11:45, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
«Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում». «Հայկական ժամանակ»

«Մեր ունեցած տեղեկություններով, Երևանում գործող հայտնի «Քարֆուր» սուպերմարկետում առևտրի ծավալների կտրուկ անկում է արձանագրվում, ընդ որում, ամեն ամիս նախորդի համեմատ անկումը հասնում է ավելի քան 10 տոկոսի։
     Մեր աղբյուրները հայտնում են, որ հսկայական այդ սուպերմարկետում առևտրի ծավալները մոտ են սովորական միջին խանութի առևտրի ծավալներին։ Ըստ որոշ գնահատականների դա պայմանավորված է հիմնականում գնային քաղաքականությամբ, որն իրականացնում է «Քարֆուրը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5792 | 0
Facebook