Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ն ու Google-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհի ամենաթանկ ապրանքանիշեր

17:20, երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2015 թ.
Apple-ն ու Google-ը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել են աշխարհի ամենաթանկ ապրանքանիշեր

Apple ընկերությունը գլխավորել է ամենաթանկ ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը, որը ներկայացրել է Interbrand-ը: Apple-ը գնահատվում է 170.2 միլիարդ դոլար: Երկրորդը ցուցակում դարձյալ ամերիկյան ընկերություն է` Google-ը, որը գնահատվում է 120.3 միլիարդ դոլար:

10-յակում տեղ են գտել նաև IT ոլորտի այլ կազմակերպություններ. 4-րդում IBM-ն է, որ գնահատվում է 72.2 միլիարդ դոլար, 5-րդում Microsoft ընկերությունն է, այս ապրանքանիշը գնահատվում է 67.6 միլիարդ դոլար: Կորեական Samsung-ը 7-րդն է` 45.2 միլիարդ դոլարով: 10-յակն ամփոփում է Amazon-ը` 37.9 միլիարդ դոլարով:

Interbrand-ի կազմած ցուցակի 1-ին եռյակում միակ ոչ IT կազմակերպույունը CocaCola-ն է. ապրանքանիշը գնահատվում է 78.423 միլիարդ դոլար:

Մեքենաշինական կոնցեռններից 10-յակում տեղ է գտել Toyota-ն` 49.048 միլիարդ դոլարով:

Ամերիկյան General Electric-ը 8-րդն է, գնահատվում է 42.267 միլիրադ դոլար:

10-յակում նախավերջինը Macdonalds-ն է, որ գնահատվում է 39.809 միլիարդ դոլար:

7975 | 0
Facebook