Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միայն հրաշքով երեխան չի ընկել 8-րդ հարկից

17:26, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
Միայն հրաշքով երեխան չի ընկել 8-րդ հարկից

Չելյաբինսկի մարզի Միասսե քաղաքում փոքրիկ երեխան հրաշքով է փրկվել 8-րդ հարկից ընկնելուց: Ապշահար ականատեսների աչքի առաջ երեխան բարձրացել է պատուհանագոգին ու բավականին երկար ժամանակ մնացել այնտեղ, նայել վերև, ներքև, կախվել՝ առանց որևէ տեղից բռնվելու, կանգնել մեկ ոտքի վրա:

Ականատեսները փրկարարների են կանչել, սակայն մինչ նրանց հասնելը մայրը նկատել է ու ներս կանչել երեխային: «Ես խոհանոցում ճաշ էի եփում, դրա համար էլ պատուհանը բաց էի թողել, նախինում նա երբեք նման փորձ չէր արել: Երբ տեսա նրան այնտեղ կանգնած, քիչ էր մնում կաթվածահար լինեի, մի կերպ ինձ հավաքեցի ու որպեսզի չվախեցնեմ, սկսեցի կամաց կանչել նրան, հետո 20 րոպե հեծկլտում էի»:

Կանչով ժամանած փրկարարները բացատրական աշխատանքներ են տարել մոր հետ:

14533 | 2
Facebook