Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի Լեդի Գոլը չի մասնակցի Ասիայի առաջնությանը՝ ամուսնու արգելքի պատճառով

19:35, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2015 թ.
Իրանցի Լեդի Գոլը չի մասնակցի Ասիայի առաջնությանը՝ ամուսնու արգելքի պատճառով
     Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Նուլիֆար Արդալանը՝ Լեդի Գոլ մականվամբ, չի մասնակցի սեպտեմբերի 21-ից 26-ը Մալայզիայում կայանալիք ֆուտզալի Ասիայի առաջնությանն՝ ամուսնու արգելքի պատճառով։
Իսլամական օրենքներին համաձայն՝ ամուսնացած կինը պետք է անպայման ստանա ամուսնու թույլտվությունը՝ երկիրը լքելու համար։
«The Daily Mail»-ի տեղեկությունների համաձայն՝ 30-ամյա Արդալանի ամուսինը՝ մարզական լրագրող Մեհդի Թութունչին, չի թույլատրել կնոջը լքել երկիրը, քանի որ, իր կարծիքով, Նուլիֆարը պետք է տանը լինի այն օրը, երբ իրենց 7-ամյա որդին առաջին անգամ կգնա դպրոց։
«Ամուսինս չի տալիս անձնագիրս։ Ես չեմ կարող մասնակցել մրցաշարին՝ նրա արգելքի պատճառով։ Կցանկանայի, որպեսզի ղեկավար մարմիններն ինչ-որ լուծում գտնեին այս հարցին, որը թույլ կտար մարզուհուն պաշտպանել իր իրավունքները նմանատիպ հարցերում»,- ասել է Լեդի Գոլը։
9381 | 0
Facebook