Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տիտանիկ» նավի ճաշացանկն աճուրդի կհանվի 70 հազար դոլարով

14:03, երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2015 թ.
«Տիտանիկ» նավի ճաշացանկն աճուրդի կհանվի 70 հազար դոլարով

«Տիտանիկ» նավի ճաշացանկի մի օրինակը, որը պահպանվել է առ այսօր, աճուրդի է հանվելու:

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, աճուրդը, որը կայանալու է սեպտեմբերի 30-ին, կազմակերպվել է «Invaluable» աճուրդի տան կողմից: Կազմակերպիչների նախնական տեղեկություններով` հանրահայտ նավի ճաշացանկը նախատեսվում է վաճառել 50-ից մինչև 70 հազար ամերիկյան դոլարով:

Աղբյուրը նշում է, որ ճաշացանկը պատրաստվել է «Տիտանիկի» խորտակումից ընդամենը մեկ օր առաջ` 1912թ. ապրիլի 14-ին և նախատեսված է եղել կեսօրյա նախաճաշի` լանչի համար: Այն նավի խորտակման ժամանակ փրկվել է առաջին դասի ուղևոր Աբրահամ Լինքոլն Սոլոմոնի կողմից:

Հաղորդվում է նաև, որ մինչ այժմ հայտնի է նմանատիպ միայն մի երկու ճաշացանկի մասին:
17460 | 0
Facebook