Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ընթացող Ուսանողական խաղերի շրջանակներում այսօր տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության առաձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչ փուլը: Օղակների վրա վարժություններում Հայաստանը ներկայացնում էր 23-ամյա Արթուր Թովմասյանը, ով որակավորման փուլում վաստակած 15,75 միավորով եզրափակիչ էր դուրս եկել առաջին տեղով։ Եվ ահա, Կվանջուում ավարտվեց օղակների վրա վարժությունների եզրափակիչը, որտեղ Թովմասյանը վաստակած 15,5 միավորով հռչակվեց հաղթող:
1․ Արթուր Թովմասյան՝ Հայաստան՝ 15,5 միավոր
2. Իգոր Ռադիվիլով՝ Ուկրաինա՝ 15,266 միավոր
3. Իբրահիմ Չոլակ՝ Թուրքիա ՝ 15,133 միավոր: