Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նկարիչ-քանդակագործի յուրօրինակ աշխատանքները. ծառեր՝ ստեղծված մետաղալարից

23:25, հինգշաբթի, 02 հուլիսի, 2015 թ.
Նկարիչ-քանդակագործի յուրօրինակ աշխատանքները. ծառեր՝ ստեղծված մետաղալարից

Նկարիչ-քանդակագործ Կլայվ Մեդիսոնը յուրահատուկ աշխատանքներ է ստեղծում՝ օգտագործելով միայն մետաղալար:

Մեդիսոնը մետաղալարից ստեղծում է ճապոնական բոնսայ ծառեր (գաճաճ ծառեր աճեցնելու ճապոնական արվեստ է, որն ի սկզբանե առաջացել է Չինաստանում՝ ավելի քան 1000 տարի առաջ) և վերջում ամրացնում դրանք փայտե հատուկ տախտակների վրա՝ որպես հիմք ծառայելու համար:

Հատկանշական է, որ այս գեղեցիկ ծառերն ստեղծելու համար նկարիչ-քանդակագործը ոչ մի սոսնձող նյութ չի օգտագործում: Աշխատանքն ավարտելուց հետո միայն հարթեցնում է մետաղալարերի սուր ծայրերը՝ գործն ավարտուն տեսքի բերելու համար:
6612 | 0
Facebook