Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Զելանդիայում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են միևնույն օրը

17:12, ուրբաթ, 26 հունիսի, 2015 թ.
Նոր Զելանդիայում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են միևնույն օրը

Նոր Զելանդիայում 67 տարի միասին ապրած ամուսինները մահացել են նույն օրը՝ ընդամենը երկու ժամվա տարբերությամբ: Ինչպես հաղորդում է «Gaurdian»-ը, ծերանոցում ապրող 94 և 92 տարեկան ամուսինները մահացել են իրենց բնական մահով:

Աղբյուրը նշում է, որ սկզբում մահացել է ամուսինն, ով տառապում էր քաղցկեղից, որից հետո նրա կնոջ սիրտը չի դիմացել և ընդամենը երկու ժամ անց նույն սենյակում մահացել է նաև կինը՝ սրտի կաթվածից:

Նրանց հարազատները նշել են, որ ամուսինները երբեք չեն բաժանվել միմյանցից, և իրենց կյանքն առանց մեկը մյուսի նույնիսկ մեկ ժամ չէին պատկերացնում:
10898 | 0
Facebook