Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունիսի 27-ին բողոքի ակցիա կանցկացնեն նաև մոսկվահայերը

14:32, ուրբաթ, 26 հունիսի, 2015 թ.
Հունիսի 27-ին բողոքի ակցիա կանցկացնեն նաև մոսկվահայերը
     Մոսկվահայերը ևս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Ինչպես հայտնում է Մոսկվայի Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը, ակցիան կրելու է խաղաղ բնույթ ու չի խախտելու քաղաքի հասարակական կարգը: «Խնդրում ենք Մոսկվայի իշխանություններին` ըմբռնումով մոտենալ մեր պահանջատիրությանը, ներողություն ենք խնդրում անհանգստության համար: Մեր նպատակն է` դժգոհություն հայտնել ՀՀ իշխանություններին` սակագնի թանկացման որոշման համար: Մենք նամակ կհանձնենք դեսպանատանն ու կհեռանանք»,- ասված է տեքստում:
6501 | 0
Facebook