Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիայի ֆուտբոլի խորհուրդը օրիգինալ կերպ է նոր մարզիչ փնտրում

19:26, հինգշաբթի, 25 հունիսի, 2015 թ.
Ֆինլանդիայի ֆուտբոլի խորհուրդը օրիգինալ կերպ է նոր մարզիչ փնտրում
     Ֆինլանդիայի ֆուտբոլի խորհուրդն օրիգինալ կերպ է վերաբերվել հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության հարցին՝ պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրելով։
Հայտարարության սկզբում նշվում է ֆիննական ֆուտբոլի պատմության և առավելությունների մասին։ Հետո նշվում է, որ թեկնածուները կարող են կապ հաստատել ֆեդերացիայի հետ էլեկտրոնային փոստով՝ հետագա բանակցությունների համար։ Հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի օգոստոսի 3-ն է։ Հնարավոր պայմանագրի ժամկետը՝ 2 կամ 4 տարի է։
Հիշեցնենք, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Միքսու Պաատելայնենն էր։ Նա պաշտոնանկ է արվել հունիսի կեսերին՝ վատ արդյունքների պատճառով։ Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական 6 հանդիպումներից հետո Ֆինլանդիայի ընտրանին 4 միավորով զբաղեցնում է F խմբի վերջին հորիզոնականը։
5489 | 0
Facebook