Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ես չեմ ժխտում իմ պատասխանատվությունը Մայդանի իրադարձությունների համար. Յանուկովիչի բացառիկ հարցազրույցը՝ «BBC Newsnight»-ին

11:55, երեքշաբթի, 23 հունիսի, 2015 թ.
Ես չեմ ժխտում իմ պատասխանատվությունը Մայդանի իրադարձությունների համար. Յանուկովիչի բացառիկ հարցազրույցը՝ «BBC Newsnight»-ին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը «BBC Newsnight»-ին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընդունում է, որ 2014թ. Մայդանում տեղի ունեցած արյունահեղությունների համար մասամբ ինքն էլ է պատասխանատվություն կրում: Յանուկովիչը նշել է, որ ինքը երբեք կրակ բացելու հրաման չի տվել, սակայն չի կարողացել նաև այնպես անել, որ Մայդանի արյունահեղությունները կանխվեն:

«Ես չեմ ժխտում իմ պատասխանատվությունը: Ես կրակ բացելու ոչ մի հրաման չեմ տվել, ես դեմ եմ եղել ուժի կիրառմանը և արյունահեղություններին: Սակայն անվտանգության ուժերի աշխատակիցները կատարեցին օրենքով թույլատրված իրենց պարտականությունները: Նրանք զենք կիրառելու իրավունք ունեին»,- հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահը:

Յանուկովիչն իր զրույցում նշել էր նաև, որ պատերազմը «մղձավանջ», էր, որը, ցավոք, իրականություն դարձավ: Ուկրաինայի նախկին նախագահը խոսել է նաև Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը՝ նշելով, որ դա իսկական «ողբերգություն» էր, որը չպետք է տեղի ունենար իր աչքի առջև:

«Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, շատ վատ է: Այսօր մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից: Այժմ պատերազմ է: Նրանք խոսում են Ղրիմը հետ վերադարձնելու մասին: Ինչպե՞ս: Պատերազմո՞վ: Մեզ պե՞տք է ևս մեկ պատերազմ»,- ասել է նախկին նախագահն, ով գտնվում է ՌԴ-ում։

Ուկրաինայի նախկին նախագահը հերքել է նաև այն լուրերը, որ ինքը յուրացրել է Ուկրաինայի պետական բյուջեի փողերը և թաքցրել դրանք արտասահմանյան բանկերի իր հաշիվներում:

9166 | 0
Facebook