Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր ծննդյան տոնի առթիվ վարձակալել են «Դիսնեյլենդ»-ը

15:20, հինգշաբթի, 04 հունիսի, 2015 թ.
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց դստեր ծննդյան տոնի առթիվ վարձակալել են «Դիսնեյլենդ»-ը

Հոլիվուդյան ամենահայտնի զույգերից մեկը՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն, իրենց դստեր ծննդյան տոնի առթիվ վարձակալել են «Դիսնեյլենդ»-ը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, զույգի փոքրիկ դստեր՝ Նորթի ծննդյան երկրորդ տարեդարձը լրանում է հունիսի 15-ին, և այդ օրը Քիմն ու Քանյեն իսկական տոն են դարձնելու իրենց գեղեցկուհու համար՝ «Դիսնեյլենդ»-ում նախատեսված մասնավոր խնջույքի միջոցով:

Աղբյուրը նշում է, որ այդ ամենի համար Քիմն ու Քանյեն մոտ 1 միլիոն դոլար են պատրաստվում ծախսել: Խնջույքին ներկա են լինելու փոքրիկ Նորթի սիրած մուլտֆիլմերի հերոսներն ու հերոսուհիները՝ ներառյալ նաև «Frozen» մուլտֆիլմի հերոսուհի Էլզան, ում Նորթը շատ է սիրում:

12786 | 0
Facebook