ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները չեն հետաձգվելու և կայանալու են մայիսի 29-ին։ Այս մասին գրում է «ТАСС»-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նշենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները պետք է հետաձգվեն՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան վաղը՝ Ցյուրիխում։ Այդ պաշտոնին հավակնում են գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը։