Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեռնոգորիան «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչներից պահանջել է ներողություն խնդրել

15:10, երեքշաբթի, 26 մայիսի, 2015 թ.
Չեռնոգորիան «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչներից պահանջել է ներողություն խնդրել

Չեռնոգորիայի ներկայացուցիչները պահանջել են, որ «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչները ներողություն խնդրեն իրենց երկրի քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Երկրի ազգային հեռարձակողի՝ «Չեռնոգորիայի ռադիոյի և հեռուստատեսության» գլխավոր տնօրեն Ռադե Վոիվոդիչը հայտարարել է, որ իր երկիրը ոչ մի բացատրություն չի ստացել քվեարկության արդյունքների չեղարկման վերաբերյալ: «Թե ո՞ւմ և ինչո՞ւ էր անհրաժեշտ նման ճնշում գործադրել Չեռնոգարիայի հանդեպ, որ ի զարմանս շատերի վերջին 2 տարիներին անցնում է եզրափակիչ փուլ, անբացատրելի է: Այդ իսկ պատճառով մենք հնարավորինս շուտ բացատրություն ենք պահանջում «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչներից»,- ասել է Վոիվոդիչը:

Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ»-ի կազմակերպիչները չեղյալ էին հայտարարել Չեռնոգորիայի և Մակեդոնիայի քվեարկության արդյունքները:

8443 | 0
Facebook