Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Forpostart»-ը շարունակում է խոստանալ, որ կվերադարձնի Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերի գումարները

17:35, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
«Forpostart»-ը շարունակում է խոստանալ, որ կվերադարձնի Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերի գումարները

Ռուս էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը կկայանա մայիսի 23-ին։ Այս մասին տեղեկանում ենք «Forpostart» ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից, որտեղ մասնավորապես ասվում է, որ նրանք, ովքեր մինչ օրս չեն ստացել Իրինա Ալեգրովայի համերգի տոմսերի ձեռքբերման համար ծախսված դրամական միջոցները, իրենց պահանջները՝ գրավոր տեսքով, պետք է ուղարկեն տվյալ միջոցառման կազմակերպիչ հանդիսացող «Ալեքս Էվենթ» ԲԲԸ-ին. քանզի հենց նրա հետ է քաղաքացիների կնքած պայմանագիրը՝ կապված համերգների կազմակերպման հետ: «Տոմսերի վաճառքով զբաղվող վաճառակետերը չեն կրում որևէ պատասխանատվություն տվյալ միջոցառման համար, ուստի՝ խնդրում ենք, չանհանգստացնել Երևան քաղաքի տոմսերի վաճառքով զբաղվող վաճառակետերի աշխատակիցներին»,- նշված է հայտարարության մեջ:
     Ընկերության հիմնադիր Զառա Մխեյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում հայտնել էր հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանա մայիսի 23-ին գնալ Իրինա Ալեգրովայի համերգին, սակայն ունեն տոմս, կկարողանան դրանք վերադարձնել համերգից հետո»:
    
Նշվում է նաև, որ «Ալեքս Էվենթ» համերգային գործակալության մոտ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով՝ գումարների հավելյալ վերադարձը կկատարվի 25.05.2015-ից հետո. «Տոմսերի ձեռքբերման համար ծախսված գումարները կարող եք հետ ստանալ մոտ ժամանակներս: Կոնկրետ տեղի ու ժամանակի մասին մենք կհաղորդենք 25.05.2015-ին (տեղեկությունը տեղադրված կլինի www.forpostart.ru կայքում՝ լուրերի բաժնում)»:
     Հիշեցնենք, որ Իրինա Ալեգրովայի համերգը, որը պետք է կայանար սույն թվականի մարտի 6-ին, չեղարկվել էր՝ պայմանավորված երգչուհու առողջական վիճակի վատթարացմամբ: Այնուհետև հայտարարվեց, որ համերգը լինելու է ապրիլի 6-ին, սակայն որոշ ժամանակ անց ևս մեկ անգամ հետաձգվեց և նշանակվեց մայիսի 23-ին: Այս ընթացքում ստացվեցին բազմաթիվ բողոքներ, թե շատերը չեն կարողանում տոմսերը վերադարձնել և հետ ստանալ իրենց գումարները:

5082 | 2
Facebook