Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չենք կարողանում վերադարձնել դրանք և հետ ստանալ մեր գումարները». քաղաքացիները դժգոհում են Ալեգրովայի համերգի կազմակերպիչներից

14:11, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
«Չենք կարողանում վերադարձնել դրանք և հետ ստանալ մեր գումարները». քաղաքացիները դժգոհում են Ալեգրովայի համերգի կազմակերպիչներից
     Մեր խմբագրությունը ռուս էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի չկայացած համերգի հետ կապված՝ բազմաթիվ բողոքներ է ստանում քաղաքացիներից: Համերգը պետք է տեղի ունենար Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ըստ այդ բողոքների` նրանք, ովքեր նախօրոք գնել էին համերգի տոմսերը, չեն կարողանում վերադարձնել և հետ ստանալ իրենց գումարները. «Ոչ հասցե են տալիս, ոչ հեռախոսահամարներ, մեզ մոտ եղած հեռախոսահամարներն էլ անջատված են»,-նշում են նրանք: Տոմսեր գնած քաղաքացիներին իրազեկելու համար «Ֆորպոստարտ» ընկերությունը, որը զբաղվում է համերգների կազմակերպմամբ, այս առիթով արդեն հրավիրել է մամուլի ասուլիս և հայտարարել, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են վերադարձնել իրենց տոմսերը, պետք է նամակ գրեն կազմակերպության պաշտոնական՝ ticketforpostart@mail.ru հասցեին, և եթե տոմսերը գնված են եղել, և ոչ թե հրավիրատոմսեր են եղել, ըստ այդմ, ընկերությունը կվերադարձնի գումարները: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը նույնպես նույն պատասխանն ստացավ ընկերությունից, երբ փորձեց այդ բողոքների առնչությամբ նրանցից որոշ պարզաբանումներ ստանալ: Ընկերության պրոդյուսեր Զառա Մխեյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր նրանք, ովքեր տոմսերը գնել են, պետք է գրեն վերոնշյալ հասցեին, իրենք կտեսնեն, թե քանի հոգու պետք է վճարել, օր կհայտարարեն և կտեղեկացնեն, թե վերջինները համալիրի որ դրամարկղից կարող են ստանալ իրենց գումարները: Զառա Մխեյանը հավելեց, որ մինչև վերջին րոպեն Իրինա Ալեքսանդրովնան ցանկանում էր բարձրանալ բեմ, սակայն առողջական խնդիրներից ելնելով՝ չկարողացավ: Զ. Մխեյանի նախագծերի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ բողոքավոր քաղաքացիները հիմնականում նրանք են, ովքեր հրավիրատոմսերով էին մասնակցելու համերգին, իսկ հիմա դրանք տանում են դրամարկղեր, կռիվ անում, գումար պահանջում: Վերջինը նաև նշեց, որ Ալեգրովայի համերգն անպայման կայանալու է: Օրը նշանակված է մայիսի 23-ին:
     Հիշեցնենք՝ Իրինա Ալեգրովայի համերգային նոր ծրագիրը, որը կոչվում է «На бис», պետք է տեղի ունենար սույն թվականի մարտի 6-ին, որը հետաձգվեց երգչուհու առողջական վիճակի հանկարծակի վատթարցման հետ կապված:
5229 | 3
Facebook