Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշի, Լոռու ու Սյունիքի 23 համայնքներում հանրաքվե է՝ համայնքների խոշորացման հարցով

11:30, կիրակի, 17 մայիսի, 2015 թ.
Տավուշի, Լոռու ու Սյունիքի 23 համայնքներում հանրաքվե է՝ համայնքների խոշորացման հարցով

Կառավարության որոշմամբ այսօր՝ մայիսի 17-ին, Տավուշի, Սյունիքի և Լոռու 23 համայնքներում անց է կացվում հանրաքվե՝ պարզելու համար բնակիչների կարծիքը համայնքների խոշորացման հարցի շուրջ:

Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական երեք հասարակական կազմակերպություններ՝ «Ընտրական համակարգեր կենտրոնը», «Գորիսի մամուլի ակումբը» և «Ազատականություն և ժողովրդավարությունը»:

Համայնքների խոշորացմամբ կառավարությունը նպատակ ունի տնտեսել ֆինանսական միջոցները՝ համայնքային աշխատակիցների աշխատավարձերի, ինչպես նաև՝ համայնքապետարանների պահպանման ու շահագործման ծախսերի կրճատման շնորհիվ՝ տնտեսված միջոցներն ուղղելով կապիտալաստեղծ ծախսերին։

5259 | 2
Facebook