Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման կրկին խուսափեց «Ցեղասպանություն» եզրույթից

08:36, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
Օբաման կրկին խուսափեց «Ցեղասպանություն» եզրույթից
     ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կրկին օգտագործեց Մեծ եղեռն ձևակերպումը` այն մեկնաբանելով որպես 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագություններ:
    
     Հիշեցնենք` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, անդրադառնալով «Reuters»-ի թղթակցի հարցին, թե արդյոք ինքը հիասթափվա՞ծ է ԱՄՆ նախագահից, քանի որ նա չի պատրաստվում «ցեղասպանություն» բառն օգտագործել ապրիլի 24-ին նախատեսված իր ուղերձում, Սերժ Սարգսյանը պատասխանել էր.
     «Իհարկե, մենք կցանկանայինք, որ պարոն Օբաման արտասաներ այդ բառն իր ուղերձում: Մենք կցանկանայինք, որ իր ուղերձում պարոն Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը, իսկ եթե չի ասել կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է. ոչ թե նրանք՝ նկատի ունեմ Միացյալ Նահանգները, չեն ճանաչում Ցեղասպանությունը, պարզապես չեն ցանկանում այսօր արտաբերել այս բառը, որպեսզի իրենց դաշնակից Թուրքիան, իբր թե, չվիրավորվի»։
6237 | 7
Facebook