«System of a Down» ռոք խումբը «Wake up souls» համերգային շրջագայության շրջանակներում գտնվում է Մոսկվայում: Հանրահայտ ռոք խումբն այսօր համերգ կունենա «Օլիմպիյսկիյ» համալիրում: Համերգից առաջ խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է «1915» ֆիլմը: Նշենք, որ ֆիլմի երաժշտության հեղինակը հենց Սերժ Թանկյանն է:
«1915» ֆիլմի ռեժիսորներն են ամերիկահայ Ալեք Մուհիբյաննն ու Կարին Հովհաննիսյանն, ովքեր բաց նամակ էին հղել «Ջուր որոնողները» ֆիլմի ռեժիսոր Ռասսել Քրոուին` բողոքելով, որ վերջինը մասնակցում է թուրքական ժխտողական քարոզչությանը:
«1915» ֆիլմի գործողությունները կատարվում են 2015-ի ԱՄՆ-ում: Լոս Անջելեսի թատրոններից մեկում բեմադրվում է ներկայացում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«1915» ֆիլմը ռուսական կինոթատրոններում կներկայացվի այս տարվա ապրիլի 23-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «System of a Down» խմբի համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: