Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուբլին արժեզրկվում է երկրորդ օրն անընդմեջ

17:41, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Ռուբլին արժեզրկվում է երկրորդ օրն անընդմեջ
     Երեկ երեկոյան և այսօր մոսկովյան բորսայում ռուբլու փոխարժեքի անկում է գրանցվել եվրոյի ու դոլարի նկատմամբ: Դոլարի համեմատ դոլարն արժևորվել է շուրջ 1 ռուբլով ու հասել 51 ռուբլու: Եվրոն ավելացել է 1,5 ռուբլով ու մոտեցել 55,5 ռուբլուն:
     ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հավաստիացրել է, որ առաջիկայում 1 դոլարն այլևս չի հասնի 70 ռուբլու: Ըստ նրա` դոլարի հիմնական փոխարժեքը կմնա 50 ռուբլու սահմանագծում: «Այն կարող է 50 ռուբլուց փոքր-ինչ ավել կամ փոքր-ինչ պակաս լինել, բայց այժմ դոլարը պետք է 50 ռուբլու սահմանագծում մնա»,- ասել է Ուլյուկաևը` ռուսական «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցի ժամանակ:
     ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան էլ «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում նշել է, որ ներկա դրությամբ ռուսական արժույթը քիչ թե շատ կայուն է, իսկ ռուբլու փոխարժեքի բարձրացումը միջազգային այլ արժույթների համեմատ հնարավորություն կտա կանխել գնաճն ու նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները:
8763 | 0
Facebook