Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեծ յոթնյակի» երկրները հայտնել են ՌԴ հանդեպ պատժամիջոցների կասեցման պայմանները

11:10, հինգշաբթի, 16 ապրիլի, 2015 թ.
«Մեծ յոթնյակի» երկրները հայտնել են ՌԴ հանդեպ պատժամիջոցների կասեցման պայմանները

Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները կարող են հանվել միայն այն դեպքում, երբ Մոսկվան իրականացնի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորվածությունները և հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը: Այս մասին նշվում է «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների` նախօրեին Լյուբեկում կայացած հանդիպման ժամանակ ստորագրած պաշտոնական փաստաթղթում, հայտնում է «Ռոյթերս»-ը: «Պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, դրանց գործունեության շարունակությունը սերտ կապված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի իրագործման հետ»,- ասվում է փաստաթղթում: Փաստաթղթում ևս մեկ անգամ շեշետվում է, որ Ռուսաստանը պետք է կիրառի իր նկատելի ազդեցությունը` անջատականներին սաստելու համար:

7038 | 0
Facebook